Թուրքիայի Էրզրումի քաղաքապետարանը արգելել է քաղաքում ցուցադրել Էմիլե Աժարի «Երբ այդքան աղքատություն կա» վեպի հիման վրա ստեղծված եւ Նեդիմ Սաբանի բեմադրած համանուն ներկայացումը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի քաղաքապետարանը մերժման որոշումը հիմնավորել է նրանով, որ ներկայացման դեկորացիաներից մեկի վրա կա «Կորչի ֆաշիզմը» գրությունը։
Նշվում է, որ բեմադրության մեջ ներկայացված է Ֆրանսիայի արաբական թաղամասերից մեկում ապրող մի հրեա կնոջ պատմությունը։



























