Արաբական միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանն, ապրիլի 10-ին, իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ԱՄԷ նախագահին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին եւ կարեւորել Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:
ԱՄԷ նախագահը իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:




























