Ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ  8,7 մագնիտուդով երկրաշարժից հետո 8,2 մագնիտուդով ուժեղ հետցնցում է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը, նոր ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը  16.43-ին:

Երկրաշարժի օջախը գտնվել է 16,4 կմ խորության վրա: Հիպոկենտրոնը Բանդա-Աչեխ քաղաքից 615 կմ հարավ-արեւմուտք է եղել:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: