Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմի ատավիզմ է, բայց Դաշինքի հետ պետք է հաշվի նստել, քանի որ դրա գոյությունը դա ռազմաքաղաքական իրողություն է:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դա սառը պատերազի ատավիզմ է»,-ասել Պուտինը` պատասխանելով Պետդումայի` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորներից մեկի հարցին, որտեղ Պուտինը զեկույց է ներկայացնում կառավարության գործունեության մասին:

Նա բերել է Աֆղանստանի օրինակը, որտեղ «ՆԱՏՕ-ի զինվորները գործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով»: «Մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում, այնպես չէ՞»,-ընդգծել է նա եւ հավելել. «Պետք է օգնել նրանց լուծելու Աֆղանստանի խնդիրը, հակառակ դեպքում մենք դա ինքներս ենք անելու»,-ասել է Պուտինը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն: