«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 392.37 դրամ: 2012 թ. դոլարն առաջին անգամ է բորսայում գերազանցում 392 դրամի մակարդակը:
Ընդ որում` բորսան փակվել է 1դոլար/392.45 դրամ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.2 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է արդեն 391 դրամով, վաճառքի նվազագույն փոխարժեքը 393 դրամն է:




























