Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են կաշառել լիբիացի այլախոհ Աբդուլ Հաքիմ Բելհաջին` վախենալով, որ գործը կարող է հասնել դատաստանի: Հիշեցնենք, Բելհաջը բրիտանական հետախուզությանը մեղադրել է այն փորձություններին հանցակից լինելու մեջ, որոնք նա կրել է 2004թ. Մուամար Քադաֆիի վարչակարգին իրեն հանձնելուց հետո:

The Guardian-ի տվյալներով, նրան մեկ միլիոն ֆունտ են առաջարկել` դատաստանի դեպքում գաղտնի տվյալների բացահայտումից խուսափելու համար:

Բելհաջը դատարան հայց է ներկայացրել Մարկ Ալենի դեմ, որը 2004թ. գլխավորել է ՄԻ-6 հետախուզական ծառայության հակաահաբեկչական վարչությունը: Բելհաջը  պնդում է, որ ինքը եւ իր կին Ֆաթիմա Բուշարը փորձել են հասնել Մեծ Բրիտանիա, սակայն բռնվել են Մալազիայում եւ բրիտանական իշխանությունների նախաձեռնությամբ հանձնվել լիբիական իշխանություններին:

Ըստ հրատարակչության տվյալների` բրիտանական իշխանությունները փորձում են կաշառքով ազատվել Բելհաջից,  վախենալով, որ  նրա հայցով դատալսումներ սկսվելու դեպքում   կարող են պահանջվել ՄԻ-6-ի աշխատակիցների ցուցմունքները, այսինքն կբացահայտվի ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունը, գրում է Lenta.ru-ն: