Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում: Երկու միկրոավտոբուսների բախման արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս 15-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով հնդկական ԻԱՆՍ գործակալությունը:

Վթարը գրանցվել է լեռնային Հարիպուր մարզում, Իսլամաբադից 40 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Ավտովթարի հետեւանքով 8 մարդ տեղում է մահացել, եւս 4-ը` հիվանդանոցում: 15 վիրավորներից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: