«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:

«Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք եւ գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի եւ դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,-ասված է «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: