Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, ապրիլի 13-ին, տեղի է ունենալու «Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել է ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի ուժերով` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ:
Բացման խոսքով ելույթ կունենան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան եւ ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆ. Ս. Զոլյանը:
Միջոցառման ընթացքում Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները կկատարեն չինական երգեր եւ պարեր, կասմունքեն, կներկայացնեն հատվածներ չինական ուշու մարտարվեստից:



























