Իրանն այսօր` ապրիլի 11-ին, հայտարարել է, որ դադարեցնում է նավթի մատակարարումները Գերմանիա: Դա Իրանի հերթական քայլն է ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների, հաղորդում է «Ֆինմարկետը»:

Նախօրեին Իրանը դադարեցրել էր նավթի արտահանումն Իսպանիա եւ Հունաստան, իսկ ավելի վաղ դադարեցրել են մատակարարումները նաեւ Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանն ունի բավարար միջոցներ, որպեսզի մի քանի տարի առանց նավթ արտահանելու դիմանա եւ դա չազդի իր տնտեսական վիճակի վրա: Իրանն ունի կուտակած ֆինանսական ռեզերվներ մի քանի տարվա համար, ասել էր Իրանի նախագահը: