Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ, Երեւանում ապրիլի 20-ին կմեկնարկի անցկացվի գրողների  6-րդ համահայկական ֆորումը: Այս մասին հայտնել է Հայաստանի գրողների միության ղեկավար Լեւոն Անանյանը:

Ֆորումին կմասնակցեն շուրջ 70 հայ գրողներ, աշխարհի 20 երկրներից, այդ թվում 10-ը Ղարաբաղից: Անանյանի ներկայացմամբ, ֆորումի ժամանակ նախատեսվում է սփյուռքի ներկայացուցիչներին ՀԳՄ վկայականներ հանձնել: Թե Հայաստանի, թե սփյուռքի գրողները, ըստ նրա, պետք է հավասարաչափ ներգրավված լինեն հայ հրական կյանքում եւ ունենան նույն իրավունքները: