Հայաստանի Կենտրոնական բանկի զուտ շահույթը 2011 թ. կազմել է 464 մլն դրամ (մոտ 1.2 մլն.դոլար): Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ-ի համապարփակ ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ: Նշենք, որ 2010 թ. Կբ-ն փակել էր 28.6 մլրդ.դրամ վնասով:

ԿԲ շահութաբերության գաղտնիքը փոխարժեքային վերագնահատումներն են, ինչի արդյունքում 2011 թ. ձեւավորվել է 19 մլրդ դրամի օգուտ` 2010 թ. 12.6 մլրդ դրամի վնասի փոխարեն:

ԿԲ եկամուտների կազմում տոկոսային եկամուտները կազմել են 11.9 մլրդ. (ընդհանուրի 33%-ը), նախորդ տարվա համեմատ աճելով 24.6%-ով: