Երկու աղջիկներ Ելիզավետինսկոյե ավանում մերկ պիկետ են անցկացրել, որպեսզի Ռոստովի մարզի նահանգապետի ուշադրություն հրավիրեն այն փաստի վրա, որ ավանը կամուրջ չունի: Աղջիկները հանվել են մինչեւ զուգագուլպաները եւ ձեռքներին պաստառներ պահել` «Անհրաժեշտ է կամուրջ»:
«Կենդանի մատյանում» տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ավանն ունի զոմային կամուրջ, որն աշխատում է միայն ապրիլից նոյեմբեր, իսկ մնացած ժամանակ մեքենաները ստիպված են լինում երթեւեկել գետի սառույցի վրայով, հաղորդում է «Ռոսբալտը»:



























