Հայաստանում աշնանը կանցկացվեն բարձր ռեժիսուրայի դասընթացներ` հայտնի կինոռեժիսոր եւ սցենարիստ Ռոման Բալայանի գլխավորությամբ: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Նրա խոսքով, այդ դասընթացնեի գլխավոր տարբերությունը կլինի այն, որ ողջ ուստարվա ընթացքում կհրավիրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ, ովքեր 2-3 օր վարպետության դասընթացներ կանցկացնեն ուսանողների համար:
Հայտեր կարող են ներկայացնել բոլորը, ովքեր կապ ունեն ռեժիսորական գործի եւ բարձրագույն կրթության հետ: Դասընթացներում կներգրավեն բոլոր այն կառույցները, որոնք ներդրում ունեն ազգային կինեմատոգրաֆում:



























