Հայաստանի Հանրապետությունում հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (բաժնետեր` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպություն) ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլագիաներ:

Արդեն իսկ կատարվել են մոտ 14,5 մլն դոլարի չափով ներդրումներ` Արտաշատ քաղաքում շենքեր եւ շինություններ կառուցելու եւ  ժամանակակից սարքավորումներ ներմուծելու նպատակով: Ընդհանուր առմամբ ներդրումների քանակը կկազմի մինչեւ 27 մլն դոլար: Արդյունքում կստեղծվի 220 նոր աշխատատեղ` հետագայում այդ քանակը կրկնապատկելու ակնկալիքով:

Ընկերությունը դիմել է կառավարությանը` 2011 թ. ներկրված սարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը մինչեւ 2016 թ. երկարաձգելու համար: Հարցը ներառված է ապրիլի 12-ի կառավարության նիկստի օրակարգում: