Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ կրակը կդադարեցնի ապրիլի 12-ին ժամը 06:00-ից: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Սիրիայի կառավարությունը հայտարարել է ապրիլի 12-ին ժամը 06:00-ից կրակը դադարեցնելու մասին, հիմա հերթը զինված ընդդիմությանն է: Այդպիսին են Քոֆի Անանի պլանի պայմանները»,-ասել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանն իր ներկայացրած պլանի իրագործման վերջնաժամկետ էր հայտարարել ապրիլի 10-ը:
Ապրիլի 10-ին Դամասկոսը Մոսկվային հավաստիացրեց, որ սկսել է կատարել պլանի պահանջները: Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ կդադարեցնի կրակը, եթե կառավարական զորքերը մինչեւ ապրիլի 12-ը լքի քաղաքը:




























