Ռուսաստանում «Սոլիդարնոստ» շարժման համանախագահ Իլյա Յաշինին ազատ են արձակել Աստրախանի Տրուսսյան ոստիկանության բաժնից: Նրան ձերբակալել էին կրեմլամետ «Նաշի» (Մերոնք) շարժման ակտիվիստների հետ ծեծկռտուքի պատճառով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության անդամ Դմիտրի Գուդկովը, հաղորդում է Polit.ru-ն:

Հիշեցնենք, որ Յաշինից բացի ձերբակալվել էր նաեւ ծեծկռտուքի մյուս մասնակիցը: Միաժամանակ, համացանցում հայտնվել է ծեծկռտուքի տեսագրությունը, որտեղ երեւում է, որ առաջինը Յաշինն է հարվածել: «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը գրում է, որ «նաշիստները» տեղի ունեցողը միշտ նկարահանում են iPad-ներով եւ ոստիկանները նրանց կասկածում են գաջեթների գողության մեջ:

Նախօրեին Ալեքսեյ Նավալնին նույնպես բողոքել էր կրեմլամետ շարժման ներկայացուցիչների հետապնդումներից: «Այստեղ են ուղարկել մոսկովյան նաշիստների մի հսկա խումբ` նոր iPad-ներով: Վազում են հետեւիցս, ինձ թվում է, դրանցից մեկին ծեծելու եմ»,-գրել էր գլոգերը: