Սուդանը հայտարարել է Հարավային Սուդանի Հանրապետության հետ բանակցությունների դադարեցման մասին` սահմանամերձ նավթային շրջաններում ռազմական բախումների վերսկսման համապատկերում:

Բանակցությունները նախաձեռնել էր Աֆրիկական միությունը` երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների դադարեցման համար: Ինչպես հաղորդում է սուդանական ռադիոկայանը, Սուդանում համընդհանուր զորահավաք է հայտարարվել:

Հարավային Սուդանի ղեկավարության ներկայացուցիչներն էլ հայտարարել են, թե սահմանին բախումներ են հրահրել Սուդանի Հանրապետության զորքերը, իսկ հարավցիները դիմել են ինքնապաշտպանության:

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, Եթովպիայում կայացած բանակցություններում  երկու երկրների պատվիրակությունները չէին կարողացել անվտանգության մասին  համաձայնության գալ սահմանին ծագած հակամարտության պատճառով: