«Գազպրոմում» քննարկել են Հայաստանի մատակարարվող գազի գնագոյացման հարցերը 2012-2013 թվականների համար: Ինչպես հաղորդում է www.finam.ru-ն` վկայակոչելով գազային հոլդինգի մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցել են «Գազպրոմի» կառվարման նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՀայՌուսգազարդ» կառավարման նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանում գազային եւ էներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ընթացքը, նաեւ անդրադարձել «ՀայՌուսգազարդի» գործունեության արդյունքներին:

Մասնավորապես, մատնանշվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործման հաջող ընթացքը, որը թույլ է տվել ապահովել Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման շուկայի զգալի մասը: