Հայաստանում վաղը`ապրիլի 12-ին, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ապրիլի 13-16-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան հատվածում կլինի 2-7մ/վրկ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին. 16-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում ապրիլի 12-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ ապրիլի 13-16-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: