Հայաստանի Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը: NEWS.am-ին ՊՆ-ից լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ այս տարի սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:

Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների եւ զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանում  կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: