Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով պատիժը կրում է կանանց գաղութում, համաձայնել է առաջիկա երեքշաբթի օրվանից բուժումներն սկսել Խարկովի հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացրել է ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Մարգարիտա Վելկովան:
Տիմոշենկոն առողջական վիճակի հետ կապված գանգատներ ուներ. փետրվարի կեսերին նա բուժզննության էր ենթարկվել բժշկական հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել էին նաեւ բժիշկներ Կանադայից եւ Գերմանիայից, որոնք էլ խորհուրդ էին տվել բուժումն ընդունել գաղութի պատերից դուրս: Առողջապահության նախարարությունը բուժման համար ընտրել է կլինիկան, որտեղ նախապատարստվել է նաեւ հիվանդասենյակ Տիմոշենկոյի համար:
Հիշեցենենք, որ Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարվել էր յոթ տարվա ազատազրկման` 2009 թ. Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ իշխանական դիրքի չարաշահման համար:




























