Առաջիկայում հնարավոր է կայանա Ռուսաստանի ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Փշելը:
«Անձնական շփումները կարեւոր են, դա առաջին քայլը կլինի»,-ասել է բյուրոյի տնօրենը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Անդրադառնալով հաջորդ շաբաթ նախատեսվելիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման, Փշելը նշել է, որ օրակարգը ընդգրկուն է լինելու: Նա ավելացրել է, որ դաշինքում հույսով են, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ գրոծընկերության հեռանկարները, որոնց մասին երկրները պայմանավորվել են դեռ Լիսաբոնում, կիրականացվեն:




























