Ապրիլի 11-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եւ Բեյրութի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի եւ «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Վարդան Ներսիսյանը, բուժքույր` 47-ամյա Ռիմա Գեւորգյանը եւ բժիշկ` 29-ամյա Կարեն Սիմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:




























