Թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկություններով, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Երեկ ԲՀԿ-ից մեզ չհաողվեց պարզել` արդյոք այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ  եւ Ս. Զոլյանի միջեւ: Պատճառն Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս, Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին»,- գրում է «168 ժամ» թերթը: