Հիվանդանոցում մահացել է տյումենյան ավիավթարի տուժածներից մեկը: Կինը մահացել է ապրիլի 11-ի երեկոյան, հաղորդել է Տյումենի առողջապահության բաժանմունքի աղբյուրը: Այդկերպ, զոհերի թիվը դարձել է 32:
Միաժամանակ, երեք մարդ նախկինի պես գտնվում են տեղի հիվանդանոցների համապատասխան բաժիններում, մնացածները` վերակենդանացման բաժանմունքում. Նրանցից վեցի վիճակը գնահատվում է կայուն ծանր, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, UTair ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը, որը Տյումեն-Սուրգուտ չվերթն էր իրականացնում, ապրիլի 2-ին ընկել էր` Տյումենի օդանավակայանից թռիչք կատարելիս, ժամը 05.50-ին: Ավիավթարի արդյունքում 32 մարդ զոհվել, 11-ը վիրավորվել էին:




























