Apple-ին եւ մի քանի հրատարակչությունների մեղադրել եմ պլանշետային iPad համակարգիչներում գրքերի գնային համաձայնության գալու մեջ: Հայցը ներկայացրել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Մասնավորապես, նյույորքյան շրջանային դատարան հայցեր են ներկայացվել Hachette SA, HarperCollins, Macmillan, Penguin եւ Simon & Schuster հրատարակչություններին, հաղորդում է gazeta.ru-ն` հղում անելով The Washington Post-ին:
Apple-ը եւ Macmillan-ը, որոնք հրաժարվել են մասնակցել արդարադատության նախարարության հետ բանակցություններին, հերքում են այն լուրը, թե իբր իրենք պայմանավորվել են բարձրացնել էլեկտրոնային գրքերի գինը; Նրանք պնդում են, որ Apple-ի եւ հրատարակչությունների հետ էլեկտրոնային գրքերի գնային պայմանավորվածությունը նպաստում է այդ արդյունաբերության ոլոտում մրցակցության մեծացմանը, որի առաջատարն է Amazon.com Inc-ը:




























