Ռուսաստանը ընտրել է վայր «Մեծ քսանյակի» գագաթաժողովի անցկացման համար: Ինչպես հաղորդում է նախագահի գործերի կառավարման ղեկավար Վլադիմիր Կոժինը, այն տեղի կունենա Պետերբուրգում` Կոնստանտինովյան պալատում:

Կոժինը նշել է, որ Կոնստանտինովյան պալատը հնարավորություն է տալիս Պետերբուրգին իրականացնել երկրորդ մայրաքաղաքի գործառույթները, այդուհանդերձ «թույլ է տալիս խոշոր քաղաքին հանգիստ ապրել եւ աշխատել», հաղորդում է «Վեդոմոստին»:

Նա հայտնել է, որ արդեն որոշում է ընդունվել, որ 2014-ին G8 գագաթաժողովը տեղի կունենա Սկոլկովում եւ սկսվել են պատրաստությունները: