Խոշոր ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել Չինաստանում. ապրիլի 12-ի գիշերը ուղեւորական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ:
«Սինհուա» գործակալության տեղեկություններով, զոհվել է 23 մարդ: Դեպքի վայրից մոտակա հիվանդանոց են հոսպիտալացվել երեք մարդ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ոստիկանության տեղեկություններով, բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:30-ին Սուչժոու քաղաքի մոտակայքում: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:




























