Տոկիոյի Իննովացիայի ինստիտուտը հայտնել է բացառիկ շինության կառուցման ավարտի մասին, որի պատերը եւ տանիքը պատրաստված են արեգակնային մարտկոցների պանելներից:
Ինստիտուտի հաղորդմամբ, դրա պատերը ծածկում են 4,5 հազար պանել: Նրանք կարող են մշակել 650 կՎտ էլեկտրաէներգիա, եւս 100 կՎտ ապահովում են մարտկոցները, որոնք տեղադրվել են տանիքին: Դա այդ տեսակի մեջ առաջին շինությունն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շենքն ունի վերգետնյա յոթ հարկ, եւս մեկ հարկ` ստորգետնյա: Դա նախատեսված է որպես լաբարատորիա` էներգիայի վերամշակված տեսակների ուսումնասիրության համար:
Վերամշակողների կարծիքով, այդ շինության գլխավոր առավելությունն այն է, որ այն կարող է ինքն իրեն ապահովել էլեկտրաէներգիայով:




























