Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքում ապրիլի 11-ին: Այն կազմել է 7,2 մագնիտուտ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Միչոական նահանգի Լասարո-Կարդենաս նավահանգստային քաղաքից 70 կմ հեռավորության վրա, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական կենտրոնը:
Զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումները են զգացվել երկրի մայրաքաղաք Մեխիկոյում, սակայն լուրջ վնաս քաղաքին չեն հասցրել:
Հիշեցնենք, որ 7,9 մագնիտուտով երկրաշարժ էր տեղի ունեցել Մեքսիկայում մարտի 20-ին: Զոհվել էր երկու մարդ, 13 մարդ վիրավորվել էր:




























