Լոս-Անջելեսում գնդակահարել են երկու չինացի ուսանողների:
Երիտասարդին եւ աղջկան գնդակահարել են ավտոմեքենայում, կա վարկած, որ կրակողը ցանկացել է առեւանգել ավտոմեքենան:
Միջադեպը ցնցել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ուսանողներին, որտեղ սովորում են բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ: Օտարերկրյա ուսանողների 35 տոկոսը Չինաստանի քաղաքացի է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, մարդասպանը կրակել է ավտոմեքենայի վրա, որտեղ զոհվածներից բացի, գտնվել է նաեւ վարորդը: Նրան հաջողվել է հասնել մոտակա տանը եւ օգնություն խնդրել: Այդուհանդերձ, հիվանդանոցի ճանապարհին ուսանողները մահացել են:




























