Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի աշխատանքը:
Բաց նիստին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հանձնաժողովի հայկական մասի նախագահ, էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը, ռուսական հատվածի նախագահ Իգոր Կարավաեւը, հանձնաժողովի հայկական եւ ռուսական հատվածների անդամներ:
Ինչպես նշել է Արթուր Բաղդասարյանը, հանձնաժողովի հայկական եւ ռուսական մասերի միջեւ սերտ շփում է հաստատվել, ոչ միայն համագործակցության, այլ նաեւ ընկերական մակարդակով: «Մենք ընդհանուր նպատակներ ունենք եւ պետք է դրանք համատեղ լուծենք»,-նշել է Բաղդասարյանը` հավելելով, որ ռազմա-տեխնիկական ոլորտում գտնվում է Հայաստանի նախագահի վերահսկողության ներքո:
Բարձր գնահատելով նախորդ տարիներին արված աշխատանքը` Ազգային անվտանգության քարտուղարը նշել է, որ քննարկման ընթացքում նախատեսվում է ծրագիր մշակել 2015 թ.-ի համագործակցության վերաբերյալ` փոխանակվելով մեթոդաբանությամբ եւ փորձով: Արթուր Բաղդասարյանը նաեւ հիշեցրել է, որ ընթացիկ տարում լրանում է ՀԱՊԿ ստեղծման 10 ամյակը: «Համոզված եմ, որ ջանքներ կգործադրվեն, որպեսզի այդ տարին նշանավորվի բարձր ցուցանիշներով»,-նշել է Բաղդասարյանը:
Նիստի արդյունքներով, որոնք տեղի են ունենում մամուլի համար փակ կարգով, արձանագրություն կստորագրվի: Բացի այդ, նիստի մասնակիցները կայցելեն ռազմա-արդյունաբերական նշանակության օբյեկտներ:




























