Ճապոնական Կիոտո քաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: Նվազագույնը 14 մարդ տուժել է, նրանցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես տեղեկացնում է  «Կիոդո»-ն,   Կիոտոյի զբոսաշրջային կենտրոններից մեկում փոքր ֆուրգոնը երթեւեկելի հատվածից թռել է մայթ` հարվածելով անցորդներին: Տուժածներից հինգը ` 50 -70 տարեկան անձինք, ծայրահեղ ծանր վիճակում են, ընդ  որում` երկու կին  կոմայի մեջ են: