Էջմիածին-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին, ապրիլի 11-ին, ժամը 10.20-ի սահմաններում, իրար են բախվել «Նիսան-Պատֆայնդեր» եւ «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21102»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























