Սերգեյ Միրոնովը Աստրախանի իրավիճակը կարգավորելու առաջարկ է ներկայացրել, այն է` քաղաքապետ Ստոլյարովի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնել: «Հաշվի առնելով իրավճակը, որ ընտրողների մեծամասնությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, ինձ թվում է, որ անհրաժեշտ է պարզ հարցադրմամբ հանրաքվե անցկացնել` դուք վստահում եք քաղաքապետ Ստոլյարովին, թե ոչ: Եթե ոչ, դա հիմք կդառնա ընտրությունները չեղյալ համարելու», - ասել է Միրոնովը` ելույթ ունենալով Աստրախանի շրջանային դումայում:
Աստրախանում մարտի 16-ից հացադուլ անցկացնող էսէռները ապրիլի 12-ին մասնակի դադարեցրել են հացադուլը: Նրանք սկսել են հյութ խմել: Մասնավորապես, Շեինն անձամբ մեկ գավաթ նարնջի հյութ է խմել:
Բողոքողները որոշել են մասնակիորեն դադարեցնել հացադուլն այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն եւ Պետդատախազությունը համաձայնել են նրանց հետ միասին դիտել ընտրատեղամասերի տեսախցիկների տեսագրությունները: Ինչպես հայտնել էր «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, որը եկել էր Աստրախան հացադուլավորներին աջակցելու նպատակով, տեսագրությունները դիտել խոստացել է անձամբ ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Չուրովը, հաղորդում է «Մայակ» ռադիոն:
Տեսագրություններն անհրաժեշտ են Շեինին նրա համար, որպեսզի դատարան դիմի եւ փորձի հասնել բազմաթիվ խախտումների պատճառով ընտրությունների չեղյալ հայտարարելուն, որոնք, ըստ նրա, թույլ է տվել «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Միխայիլ Ստոլյարովը:




























