Արմավիրի մարզում ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























