Ապրիլի 11-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ղուկասավան գյուղի բնակիչ, 27-ամյա Պողոս Պետրոսյանը, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, գյուղի ջերմատանն աշխատելիս:
Կատարվում է նախաքննություն:




























