Իշխանության երկու գլուխների` վարչապետի եւ ԱԺ նախագահի, ճակատագիրը մայիսի 6-ին պարզ կդառնա: Այս մասին, այսօր` սպրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով, վարչապետի եւ  ԱԺ նախագահի պաշտոնները կձեւավորվեն ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երկրի դրության հանգամանքերից ելնելով, «այնպես, որ ապրենք վաղվա հույսով»:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ իր հինգ օրվա շփումներն ընտրողների հետ ցույց են տվել, որ  բարձր քաղաքական ակտիվություն կա, ինչը նշանակում է, որ նրանք արմատական իշխանափոխության կողմնակից են: Գլխավոր մարքսիստը նաեւ ընդգծեց, որ ուսումնասիրել է բոլորի նախընտրական ծրագրերը եւ պարզել, որ բոլորը դատարկաբանություն են:

Նա հիշեց, որ նախորդ ընտրություններում 20 հազար ձայն էր ստացել, բայց «Ռոբին Հուդը եկել տարել է» (թերեւս, նկատի ունի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին-խմբ), ապա հույս հայտնեց, որ այս անգամ այդպես չի լինի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի