ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այս մասին հաղորդել է Դաշինքի մամուլի ծառայությունը:
Աֆղանստանում Ռասմուսենը կհանդիպի այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի եւ կառավարության այլ անդամների հետ, «Ինտերֆաքսը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կհանդիպի Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հրամանատար, գեներալ Ջոն Ալենի եւ ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցիչների, նաեւ դեսպան Սայմոն Գեսի հետ:




























