Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախում է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով 2 թուրք զինվորական է սպանվել, 3-ը՝ վիրավորվել։  Թուրքական զինուժը գործողություններ է իրականացնում բախման վայրից արագ հեռացած քուրդ զինյալներին վնասազերծելու համար։