Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը,  Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: