Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացրել է իր նոր նախընտրական կայքը` arf2012.am: Նոր կայքում զետեղված է կուսակցության սոցիալ-տնտեսական ծրագիրը, տեսակադրեր հանրահավաքներից, նորություններ կուսակցության եւ տեղի ունենալիք միջոցառումների ու հանրահավաքների անոնսների մասին:

Կայքում կան նաեւ ՀՅԴ-ի նախընտրական տեսահոլովակները:

Նշենք, որ այսօր` ապրիլի 12-ից, ՀՅԴ-ն սկսում է իր նախընտրական մարզային այցելությունները: Այսօր դաշնակցականները կլինեն Կապանում, վաղը երեկոյան` Եղեգնաձորում: