Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերականն ոլորտում նախատեսվում է մի քանի նոր պայմանագրերի ստորագրում:

Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Մեկնաբանելով նախօրեին Երեւանում «Չարենցավանի ստանոկաշինության գործարան» ԲԲԸ-ի եւ «Ուրալվագոն գործարան» ԲԲԸ-ի միջեւ ստորագրված պայմանագրերը` Սեմերիկովը նշել է, որ դրանցում խոսքը գնում է զրահատեխնիկայի եւ ռազմական տեխնիկայի մատակարարման հարցով սերվիս կենտրոնի աշխատանքների կազմակերման մասին: «Դա զուտ նեղ մասնագիտական գործունեություն է` ուղղված այդ սերվիս կենտրոնի ստեղծմանն: Այլ պայմանագրեր, իհարկե, եւս ստորագրվելու են: Մենք դա կքննարկենք եւ նիստից հետո ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդենք»,-ասել է Սեմերիկովը: