Երեւանում ապրիլի 12-ին կայացել է Հայաստանում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսության բացումը:
Դանիայի թագուհի Մարգրեթե 2-րդի հրամանագրով ընթացիկ տարվա հունվարի 2-ից պատվավոր հյուպատոս է նշանակվել Արման Պինարբասին, որը նաեւ «Գրանդ Տորնտոն Ինտերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրենն է: 2010թ. Պինարբասիին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային շքանշան:
Պատվավոր հյուպատոսի գործառույթների մեջ չի մտնի վիզաների տրամադրումը: Արման Պինարբասիի գործունեության հիմնական ուղղությունը երկու երկրների միջեւ բիզնես կապերին օժանդակելն է, Հայաստանում Դանիայի քաղաքացիներին օգնելը, եթե դրա կարիքը լինի, դանիական մշակույթի տարածումը:
Նշենք, որ Կոպենհագենում արդեն գործում է Հայաստանի դեսպանատուն:




























