Հանրապետական կոնգրեսական Ալեն Վեսթը պնդում է, որ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության 78-81 անդամներ ԱՄՆ-ի Կոմկուսի կազմում են: Այդ մասին նա հայտարարել էր ապրիլի 10-ի երեկոյան` ելույթ ունենալով միջոցառումներից մեկում, երբ նրան հարցրել էին ԱՄՆ-ի օրենսդիր մարմիններում մարքսիստների մասին:
Նա բացատրել է, որ նկատի ունի Կոնգրեսի առաջադիմական խմբին` կոնգրեսական դեմոկրատների միություն, որոնք, ինչպես նրանք են պնդում, պայքարում են հանուն սոցիալական արդարության, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Washington Post-ին:
Ըստ հրապարակման` ոչ մի ապացույց չկա, որ Կոնգրեսում նստող դեմոկրատները Կոմկուսի անդամներ են համարվում: Որպեսզի հաստատի Վեսթի խոսքերը, նրա ներկայացուցիչ Թիմ Էդսոնը հիշեցրել է, որ որոշ կոնգրեսական դեմոկրատներ մեկնել են Կուբա եւ դրական են արտահայտվել Ֆիդել Կաստրոյի մասին: «Ինչպես ուզում եք նրանց անվանեք, նրանք մարդիկ են, ովքեր կապիտալիզմի, ազատ շուկայի եւ սեփական տնտեսական ազատության դեմ են հանդես գալիս», - հայտարարել էր նա:
Կոնգրեսի առաջադիմական խմբի համանախագահներ Ռաուլ Գրիալվան եւ Քեյթ Էլլիսոնն ի պատասխան հայտարարել են, որ Վեսթն արատավորում է միլիոնավոր ամերիկացիների, ովքեր քվեարկել են խմբի անդամների օգտին:
Կոնգրեսական Վեսթը բավական մեծ հեղինակություն է վայելում պահպանողական «Թեյախմություն» շարժման կողմնակիցների շրջանում` մեծամասամբ շնորհիվ իր կտրուկ հայտարարությունների:




























