Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց: ԱԳՆ-ում հայտարարում են, որ Վրաստանի հատուկ ծառայությունները «սիստեմատիկ կերպով բռնում եւ ռեպրեսիայի են ենթարկում ռուսաստանցիներին»:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Աբխազիա այցելելու համար Վրաստանում մի քանի ռուսաստանցիներ են ձերբակալվել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Վրաստանի հատուկ ծառայությունները բռնում եւ ռեպրեսիայի են ենթարկում երկիր ժամանած ռուսաստանցիներին: Դա արվում է գաղտնի, առանց ավելորդ հրապարակայնության: Փոխարենը ԶԼՄ-ներով լայնորեն քարոզչական շուոներ են լուսաբանվում, օրինակ, Սահակաշվիլիի` «Կազբեգի» անցակետ կատարած այցի նման, որտեղ նա, ըստ հաղորդագրությունների, ողջունում է սահմանը հատող Ռուսաստանի քաղաքացիներին` «Հաճախ այցելեք» խոսքերով: Ռուսաստանի ԱԳՆ-ը կրկին ուշադրություն է հրավիրում մեր քաղաքացիների համար այդ երկրում անվատանգության բացակայության վրա եւ խորհուդ տալիս ձեռնպահ մնալ այդ երկիր այցելելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:




























