Ադրբեջանում կայացել է երիտասարդական ակցիա` ընդդեմ Սիրիայի հարցում  Չինաստանի քաղաքականության:

Ինչպես հաղորդում է  Vesti.az-ը, երիտասարդական «Դելգա»  շարժումն ապրիլի 12 -ին  ակցիա է անցկացրել Ադրբեջանում Չինաստանի դեսպանատան դեմ` «Սիրիական տասնօրյակ» արշավի շրջանակում:

Շարժման ակտիվիստները դատապարտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանին` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու, նրա կողմից սիրիական բանաձեւի արգելափակման համար:

Ակցիայի մասնակիցներն անգլերեն պաստառներ են պահել եւ կրել չինացի մտածողների անուններով շապիկներ: