Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, թե, իբր շփման գծում՝ Տերտերի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի եւ ադրբեջանական կողմի միջեւ կրակոցներ են հնչել։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանցիների տարածածը հերթական ապատեղեկատվությունն է։ «ԼՂՀ պաշտպանական բանակը չի խախտել հրադադարը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ադրբեջանցի զինվորի վիրավորվելու պատճառը պետք է փնտրել հենց ադրբեջանական բանակում։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայությանը՝ հայտնել էին, որ ԼՂՀ-ադրբեջանական շփման գծում՝ Տերտերի ուղղությամբ երկու զինվոր են վիրավորվել՝ Մամեդլի Ազիզխան Ազադ օղլուն եւ Հաջիեւ Ռամիզ Մուհամմեդ օղլուն։




























