Թեեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ունեցել է երեք նախագահ եւ այդ երկիրը միշտ ունեցել է մեծ հավակնություններ` վերականգնել ԽՍՀՄ ազդեցությունը: Այս մասին «ВВС-Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

«Պուտինն արդեն այն չէ, ինչ էր 5 տարի առաջ: Նրա նոր նպատակը տարածաշրջանում Եվրոպայի ազդեցությունը նվազեցնելն է: Նա վսդտահ է, որ Ռուսաստանը պետք է ընդունվի ողջ աշխարհի կողմից որպես գլոբալ ուժ: Իհարկե, Ռուսաստանը հասկանում է, որ չի կարելի իրեն միացնել Ադրբեջանը, բայց միաժամանակ ՌԴ-ն չի ցանկանում կորցնել իր ազդեցությունն Ադրբեջանում: Բայց Ռուսաստանը չպետք է մոռանա, որ խորհրդային դարաշրջանն արդեն հետեւում է»,-նշել է Լուկյանովը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն իր հարաբերությունները հարեւանների հետ կկառուցի տնտեսական հիմքի վրա: «Ռուսաստանում վստահ են, որ տնտեսական շահերն ավելի գրավիչ են հետխորհրդային երկրների, այդ թվում Ադրբեջանի համար»,-ասել է նա:

Chapman համալսարանի գլոբալ հետազոտությունների բաժնի տնօրեն Ջեյմս Քոյլի կարծիքով, Ադրբեջանը դեռ երկար ժամանակ գտնվելու է Ռուսաստանի քաղաքականության սայրին: Նա նշել է, որ Կովկասում Ռուսաստանի եւ Եվրոպայի քաղաքականությունները տարբերվում է նրանով, որ Ռուսաստանում դրան նայում են աշխարհաքաղաքականության պրիզմայով, իսկ Եվրոպայում` էներգաապահովման: